Քաղաքականություն

Ֆիլիպ Կալտենբախը ժխտողականությունը Ֆրանսիայում անհանդուրժելի է համարում

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպ Կալտենբախը ժխտողականությունը Ֆրանսիայում անհանդուրժելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի օրենսդիրները պետք է շարունակեն աշխատել իրենց համաքաղաքացիներին ժխտողականությունից պաշտպանելու ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի համանախագահ, ֆրանսիացի սոցիալիստ սենատոր Ֆիլիպ Կալտենբախի տարածած հայտարարության մեջ:

«Ժխտողականությունը Ֆրանսիայում չպետք է անհանդուրժվի, քանի որ այն ոտնակոխ է անում մեր արժեքները: Այս պայմաններում մենք չենք կարող պասիվություն ցուցաբերել»,- ասել է սենատորը:

Կալտենբախն առաջարկում է ստեղծել խորհրդարանական խումբ, որը կզբաղվի Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցի շուրջ տեղեկատվության հավաքմամբ: Նա նամակով դիմել է հայ-ֆրանսիական բարեկամական խմբի իր հայ գործընկերներին` նրանցից աջակցություն խնդրելով ժխտողականության մասին տեղեկատվության հավաքման գործում:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանդրական ճանաչեց պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որոշման ընդունումից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է արդարադատության նախարարությանը նույն խնդրի առնչությամբ մեկ այլ օրինագիծ մշակել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում