Իրավունք

Հայտնի են տարվա լավագույն դատարավորներն ու դատարանները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են տարվա լավագույն դատարավորներն ու դատարանները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը եւ Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից: Իսկ քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը եւ Երեւանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: «Տարվա լավագույն դատարան» կոչմանն արժանացել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության եւ Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում