«Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի հեղինակին ոստիկանությունը խնդրում է ներկայանալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓեՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hetq.am ինտերնետային կայքում փետրվարի 12-ին` ժամը 22:24-ին, տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նյութերով պարզվել է` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող ինքնությունը չպարզված անձին:
Նյութերի հետագա ընթացքը լուծելու, իրավական գնահատական տալու նպատակով խնդրվում է տեսանկարահանումը կատարած անձին եւ ականատեսներին ներկայանալ ոստիկանության Հրազդանի բաժին:
Կարդացեք հոդվածը` Русский