Տարածաշրջանային

Աբխազիայի նախագահի նկատմամբ իրականացված մահափորձը մանրազնին պլանավորված էր եղել

1 րոպեի ընթերցում

Աբխազիայի նախագահի նկատմամբ իրականացված մահափորձը մանրազնին պլանավորված էր եղել

ԵՐԵՎԱն, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրեղեն ապացույցները, որոնք գտնվել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ իրականցված մահափորձի վայրում, վկայում են այն մասին, որ մահափորձը մանրակրկիտ պլանավորված է եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ria.ru-ն, այս մասին հայտնել է աբխազական հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկաններին: Չորեքեշաբթի օրը Անկվաբի ավտոմեքենայի վրա կրակ են բացել Գուդաուտա ավտոճանապարհին: Մահացել է թիկնապահներից մեկը, երեքը ստացել են վնասվածքներ: Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով: Փորձագետները դեպքի վայրում իրականացրել են անհարաժեշտ ստուգում: Բլրի վրա նրանք հայտնաբերել են երկու խրամատ եւ մի քանի հրազեն: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործները եղել են մի քանիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում