Հայատանի ներկայացուցիչը՝ տեխնիկական պատվիրակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը սիրողական բռնցքամարտի ասոցիացիաների Եվրոպայի միության՝ EUBC կողմից նշանակվել Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած «Սթրանջա» բռնցքամարտի միջազգային մրցաշարում այս կազմակերպության տեխնիկական պատվիրակ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Բուլղարիայի մարզական լրագրողների ֆեդերացիայից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մրցաշարին մասնակցում են 30 երկրների 164 մարզիկներ, այդ թվում՝աշխարհի չեմպիոն, կուբացի Լազարո Ալվարեսը, եւ որ 14 տարվա ընդմիջումից հետո այս մրցաշարը նորից անց է կացվում Սոֆիայում:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի 6 բռնցքամարտիկներ, մրցաշարի եզրափակիչ մրցամարտերը տեղի կունենան փետրվարի 25-ին: