Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները անձնագրեր կունենան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ձյուդոյիստները անձնագրեր կունենան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականին սկսվել Է Հայաստանի ձյուդոյիստների անձնագրավորումը. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:

Ձյուդոյիստի մարզական անձնագիրը իր մեջ պարունակում Է ամբողջական տվյալները մարզիկի մասին, ինչը շատ Է հեշտացնում նրա հետ կապված ամբողջ փաստագրությունը, սա համապատասխանում Է նաեւ ձյուդոյի միջազգային պահանջներին:

Անձնագրի առկայությունը պարտադիր Է մարզիկների համար, քանի որ նա դրանով Է մասնակցելու ՀՀ ձյուդոյի հովանու կամ միջոցով անցկացվող մրցումներին:

Այս մասին հատուկ նշվել Է 2011թվականին նոյեմբերին ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտում կայացած ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի ժողովին, որին ներկա Էր ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում