1 րոպեի ընթերցում
ԿԱՀԻՐԵ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը խնդրում է Սիրիայի տարածքում անօրինական կերպով գտնվող բոլոր օտարերկրյա լրագրողներին անհապաղ կապ հաստատել իշխանություների հետ եւ տեղեկացնել իրենց ներկայության մասին: «Արմենպրես»-ը փոխանցում է` վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍ-ը, որ այս մասին ասվում է Սիրիայի տեղեկատվության նախարարության` այսօր տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր Հոմսում զոհվել էին երկու օտարերկրյա լրագրողներ. Sunday times շաբաթաթերթի թղթակից, ամերիկուհի Մերի Կոլվինը եւ 28-ամյա ֆրանսիացի ֆոտոլրագրող Րեմի Օշլիկը: նրանք այլ լրագրողների հետ գտնվում էին շենքերից մեկում, որը փլուզվել էր հրետանու հարվածից: Նախնական տվայլներով` գրոհի հետեաւնքով տուժել են հինգ թղթակիցներ, որոնց թվում է նաեւ «Ֆիգարո» ֆրանսիական թերթի թղթակից Էդիթ Բուվյեն:
Անմիջապես տեղի ունեցածից հետո Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Հասան Մահմուդը հայտարարեց, որ Դամասկոսը ոչ մի տեղեկություն չուներ այն մասին, որ զոհված լրագրողները մինչ այդ հատել են սահմանը եւ գտնվում են Սիրիայում: