Աղետն Արգենտինայում խլել է 40 մարդկային կյանք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդատար գնացքը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում փետրվարի 22-ին բախվել է հարթակին Օնսե երկաթուղային կայարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Associated Press-ը, Արգենտինայի հանրապետության տրանսպորտի նախարար Խուան Պաբլո Շիավին տեղեկացել է, որ գնացքը երթեւեկել է մեկ առավելագույն արագությամբ: Հարվածելով հարթակին` դեֆորմացիայի են ենթարկվել գլխամասային վագոնները, ինչի արդյունքում որոշ ուղեւորներ փակուղու մեջ են հայտնվել: Տուժողների մեծ մասը եղել են առաջին վագոնում, մեծ մասը ստացել են մարմնական վնասվածքներ, նրանք տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Չկա պաշտոնական տեղեկատվություն մահացածների հստակ թվի վերաբերյալ, սակայն հայտնի է, որ վթարի հետեւանքով մահացել է ոչ պակաս քան 40 մարդ, ընդհանուր առմամբ տուժել են 500-ը: Նման վթար էր տեղի ունեցել նաեւ Չիլլի հանրապետությունում փետրվարի 9-ին, երբ մետրոյի` մեծ արագությամբ ընթացող գնացքը բախվել էր բնակելի շենքին: