2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գումար չունի «սպառազինությունների մրցավազքի» համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչեկով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը,այսօրնմանատիպ խոստովանություն արել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը` Russia Today հեռուստալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում են ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերություները, նա ասել է, որ դեռեւս 2008 թվականի աշնանը դրանք գտնվում էին չափազանց վատ վիճակում: «Մենք աշխատել ենք մի շարք հարցերի շուրջ ու հասել մեծ արդյունքների»,- ասել է դեսպանը:
Ամերիկյան վարչակազմը հետաքրքված չէ «սպառազինությունների մրցավազքով»: Նա հայտարարել է, որ դա պարտվող ռազմավարություն է, ինչի համար նրանք փող չունեն:
Նրա խոսքով` ԱՄՆ չի ֆինանսավորում ՌԴ-ի ընդդիմադիր կուսակցություններին եւ չի վճարում ընդդիմադիր առաջնորդներին: «Այդ թվում մենք չենք ֆինանսավորում իշխանամետներին` առավելեւս Պուտինի նախընտրական քարոզարշավը»,- ավելացրել է նա:
Մակֆոլը նշել է, որ ԱՄՆ-ն ընտրական գործընթացներում չի խառնվում քաղաքականության մեջ: «Ռուսաստանի քաղաքացիներն իրենք պետք է կատարեն իրենց ընտրությունը: ՌԴ-ի իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար, եւ մենք աջակցում ենք դրան»,- ընդգծել է դեսպանը: