Հասարակական

Միջին մասնագիտական կրթությունը գործատուների կողմից դարձել է պահանջված

3 րոպեի ընթերցում

Միջին մասնագիտական կրթությունը գործատուների կողմից դարձել է պահանջված

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մասնագիտական կրթության համար բոլոր ուսումնական հաստատությունների ներգրավման ուղղությամբ մշակել է կառավարման տեղեկատվական համակարգ:

«Սա կլինի շատ լուրջ ու մեծ ծավալի տեղակատվական բազա, որտեղ ներգրավված են բոլոր քոլեջները, ուսումնարանները եւ բուհերը: Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ նախնական ( արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նրա խոսքով մինչ 2012 թ.-ի վերջը բազան արդեն կլինի գործուն: Այն հնարավորություն կտա հավաքագրելու համապատասխան տեղեկատվություն: Աբրահամյանը շեշտեց, որ «Այ թի» տոխնոլոգիաների, տուրիզմի, սպասարկման ոլորտի մասնագետների ներգրավածությունը բավականին մեծ է աշխատանքի շուկայում:

«Շատ կարեւոր է ունենալ միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետ, քանի որ գործատուն հասկանում է, որ նա կարող է շատ ավելի օգուտ տալ, քան շրջանավարտը, որը ունի բարձրագույն որակավորում, բայց չունի համապատասխան հմտություններ»,- պարզաբանեց վարչության պետը:

Նա շեշտեց, որ միջին մասնագիտական կրթութություն իրականացնող հաստատությունների եւ գործատուների համագործակցության արդյունքում լավագույն շրջանավարտները ապահոված են լինում աշխատանքով: Վերջին ժամանակահատվածում պետբյուջեի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով համալրվել է շուրջ 12 քոլեջների նյութատեխնիկական բազան, թարմացվել են սարքավորումները մարզերի եւ սահմանային շրջանների կրթական հաստատություններում:

«Սխալ է ասել, որ բոլոր քոլեջները տեխնիկապես գերհագեցած են, բայց եթե նախորդ տարիների հետ համեմատենք, ապա առաջընթացը նկատելի է»,- հավելեց Աբրահամյանը: Նա վստահեցրեց, որ միջին մասնագիտական կրթությունը գործատուների կողմից դարձել է պահանջված:

ՀՀ-ում այսօր շուրջ 114 հազար ուսանող սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գրթեթե ` 31 հազարը` միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացնող ուսումնական հաստատություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում