Մարզային

Հայաստանում վթարված թուրք վարորդի վիճակը գնահատվում է բավարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վթարված թուրք վարորդի վիճակը գնահատվում է բավարար

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված ազգությամբ թուրք վարորդի վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ այսօր գիշեր ժամը 02:00-ի սահմաններում Գյումրի-Երեւան ճանապարհի Ազատան գյուղի մոտակայքում Տրապիզոնի բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը: Վարորդը` ազգությամբ թուրք` 1952 թվականին ծնված Թունա Զուլիսիկարը որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքների հետեւանքով, տեղափոխվել էր Գյումրու վիրաբուժական հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արթուր Սահակյանը, հիվանդի վիճակը կայուն է:

«Վերջինիս մոտ չկան լուրջ վնասվածքներ, սակայն ունի բուժման եւ դինամիկ հսկողության կարիք: Միակ խնդիրը բժիշկների համար լեզվականն է»,-նշեց բժիշկը:

Դեպքի մանրամասները կպարզվեն Ախուրյանի քննչական բաժանմունքի կողմից տարվող քննության արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում