1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, Ռուսաստանի նախագահի` մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարել է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Նա հրաժարվել է նշել, թե ինչպիսի հարցեր են քննարկվել հանդիպմանը: «Որոշվել է նման հանդիպումներ հաճախակի անցկացնել: Կողմերը նախատեսում են այդ ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսին»,-ասել է Շվեյդկոյը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Արմեն Սմբատյանը, ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Հայ և ադրբեջանցի մտավորականների վերջին հանդիպումը կայացել էր 4 տարի առաջ: Նախաձեռնության հեղաինակներն են' Արմեն Սմբատյանը և Փոլադ Բյուլբուլօղլին: