1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել փետրվարի 22-ին: Նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոնգրեսի գրասենյակից, նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ քննարկումները: