ՀԱԿ-ի համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել փետրվարի 22-ին: Նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոնգրեսի գրասենյակից, նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ քննարկումները:
Կարդացեք հոդվածը` Русский