Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ յոթ հաղորդումների ընթացք է տրվել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվելփետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ գլխավոր դատախազության կայքէջը, գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ: Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել' Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ: Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել թվով 4 հրապարակումների. ստուգվում են hetq.am կայքում հրապարակված «Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակն ահազանգում է խախտումների մասինե, armlur.am կայքում' «Հրազդանում ընթացող ընտրություններում գրանցվել են կոպիտ խախտումներե, a1plus.am-ում' «Թիվ 25/04 տեղամասում կառուսել է եղելե եւ news.am-ում` «Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկի Հրազդանի ընտրությունների արդյունքներըե վերտառությամբ հոդվածներում մատնանշված հանգամանքները: