Արհմիությունը հայտարարել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում ժամանակավոր գործադուլի դադարեցման մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի թռիչքների անվտանգության ապահովման արհմիությունը, որը Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի աշխատակիցներին մղել էր գործադուլի, հայտարարել է գործադուլի ժամանակվոր դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ИТАР-ТАСС-ը: Որոշումը կապված է այն բանի հետ, որ Fraport կազմակերպությունը առաջարկել է բանակցություններ սկսել սակագնային հակմարտության կարգավորման հետ կապված: Գերմանիայի խոշորագույն օդանավակայաններից մեկի աշխատակիցները արդեն փետրվարի 22-ից սկսել են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Արհմիությունը այս կերպ փորձել է հասնել աշխատավարձերի բարձրացմանը եւ աշխատանքի պայմանների կարգավորմանը օդանավակայանում տարբեր ծառայություններ կատարող 200 աշխատակիցների համար: