Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 22 –ին ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատախազությունից` ողջունելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին` գլխավոր դատախազը նրան հաջողություն է մաղթել իր նոր առաքելության մեջ:

«ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ ձեւավորվել են համագործակցության լավ ավանդույթներ եւ հուսով եմ դրանք կշարունակվեն ի շահ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության մակարդակը եւ նախանշել համագործակցությունը զարգացնելու նոր ոլորտներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում