1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ քաղաքական ճնշումը, ոչ պատժամիջոցները, ոչ սպառնալիքները, ոչ սպանությունները (իրացի գիտնականների) Իրանին չեն ստիպի հրաժարվել գիտատեխնիկական առաջընթացից: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ Թեհրանում ելույթ ունենալով ատոմային ճյուղի աշխատողների հետ կայացած հանդիպմանը:
«Այդ ճնշումը եւ այդ պատժամիջոցները վկայում են Իսլամական Հանրապետության թշնամիների թուլության, այն բանից նրանց գրգռվածության մասին, որ իրանական ժողովուրդը ճիշտ ճանապարհ Է ընտրել եւ շարունակում Է առաջ շարժվել դրանով»,-ընդգծել Է Իրանի առաջնորդը: Նա համոզմունք Է հայտնել, որ Իրանի դեմ կիրառվող բոլոր միջոցները ապարդյուն կլինեն: Նա վերստին հայտարարել Է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ:
Խամենեիի հայտարարությունը հնչել Է Իրան Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության բարձրաստիճան պատվիրակության այցի ավարտից մեկ օր հետո: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանուն հիասթափություն Է հայտնել Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքներից: