1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտովթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում փետրվարի 22-ին ` ժամը 18:00-ի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրար են բախվել տաքսի «Ռենո» եւ «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկուսն էլ վնասվել են: Ավտոմեքենաների վարորդները սպասում են Ճանապարհային ոստիկանության եւ ապահովագրական ընկերության աշխատակիցների ժամանմանը:
Վթարի հետեւանքով փողոցը դարձել է դժվարանցանելի: