1 րոպեի ընթերցում
ՍՈՒԽՈՒՄ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի իշխանություններն առայժմ «վրացական հետք» չեն տեսնում այն ահաբեկչության մեջ, որն ուղղված Էր հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ քննարկվում են հնարավոր բոլոր վարկածները, բայց առայժմ մենք ահաբեկչության մեջ վրացական հետք չենք տեսնում»,-«Ինտերֆաքս»-ին հայտարարել Է Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղար Կրիստիան Բժանիան:
«Այդ ահաբեկչությունը մանրակրկիտ ու երկար նախապատրաստվել Էր: Արդեն հայտնաբերվել Է գնդացրի համար լավ պատրաստված դզոտ: