Սիրիայում զոհվել են ամերիկացի եւ ֆրանսիացի լրագրողներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ ամերիկացի լրագրող Մարի Կոլվինը եւ ֆրանսիացի լուսանկարիչ Րեմի Օշլիկը փետրվարի 22-ին զոհվել են Հոմս քաղաքում, երբ կառավարական ուժերը գրոհ են իրականացրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը: Երկու այլ լրագրող եւ հնարավոր է մի քանի հոգի եւս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորներից մեկը բրիտանացի լուսանկարիչ Փոլ Քոնրոյն է, մյուսը ֆրանսիական Լե Ֆիգարո պարբերականի թղթակից Էդիտ Բուվիեն: Հաղորդվում է, որ վերջինիս վիճակը շատ ծանր է:
Կոլվինը եւ Օշլիկը համարվում են Մերձավոր Արեւելքում, Ասիայում պատերազմների մրցանակակիր վետերաններ:
Կարդացեք հոդվածը` English