Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցի հանգուցալուծմանը շատ քիչ է մնացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի փետրվարի 23-ին: Ինչպես«Արմենպրես»-ին Թբիլիսիից տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, վաղն առավոտյան նախատեսվում է վերջնական գործարքի իրականացում: Իսկ այսօր կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն: Հիշեցնենք, որ բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրը: Գործարքի իրականացումից հետո միայն կորոշվի, թե ինչպես կլուծվի տաեւ նորոգման հարցը, ապա` թե տարածքը ինչ գործառույթ պետք է ունենա: