Իրանում մահվան դատապարտված ամերիկացուն այցելել Է մայրը
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական հետախուզական վարչության օգտին աշխատելու մեղադրանքով Իրանում մահվան դատապարտված ամերիկացի Ամիր Միրզա Հեքմաթիին բանտում այցելել Է նրա մայրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է The New York Times-ը՝ վկայակոչելով նրանց ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանի հայտարարությունը:
Բենհազ Հեքմաթին Իրան Էր մեկնել հունվարի 28-ին: Ընդ որում՝ նրան ոչ ոք չի ուղեկցել: Էվինի բանտ, որտեղ պահվում Է նրա որդին, կինն այցելել Է երեք անգամ: Ամեն անգամ տեսակցությունը տեւել Է մեկ ժամ: Անցյալ շաբաթ նա վերադարձել Է ԱՄՆ:
Բենհազ Հեքմաթին պատմել Է, որ իր որդին նիհարել Է եւ ցնցահար վիճակում Է: Նրա խոսքով՝ որդին հույս ունի, որ «ճշմարտությունը հայտնի կդառնա եւ իրեն շատ շուտով կհաջողվի տուն վերադառնալ»: Բենհազ Հեքմաթին նշել Է, որ իրանցի պաշտոնյաները հյուրընկալ Էին եւ սիրալիր:
Այս այցելությունից ոչ շատ առաջ դատարանի կողմից նշանակված Ամիր Միրզա Հեքմաթիի փաստաբանը բողոքարկել Է դատավճիռը: Ամերիկացու ընտանիքը նույնպես Թեհրանում մասնավոր փաստաբան Է վարձել:
28-ամյա Հեքմաթին ձերբակալվել Էր 2011 թվականի օգոստոսին, սակայն նրա կալանավորման մասին հայտնի Է դարձել միայն դեկտեմբերին: Նրա նկատմամբ մահավճիռը կայացվել Է 2012 թվականի հունվարի 9-ին: