Լիբիան մտադիր է Բաղդադում դեսպանատուն բացել

1 րոպեի ընթերցում

ԲԱՂԴԱԴ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել վերսկսել իր դիվանագիտական հարաբերություններն Իրաքի հետ եւ դեսպանատուն բացել մայրաքաղաք Բաղդադում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբականarabic.rt.com-ը, Լիբիայի վարչապետի խորհրդական Նասեր ալ Մանաան փետրվարի 22-ին Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ Մալիքին է փոխանցել լիբիացի գործընկեր Աբդ ալ Ռահիմ ալ Կիբայի ուղերձը: Նամակի բովանդակությունը վերաբերվում էր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Իր հերթին ալ Մալիքին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Լիբիային բոլոր ոլորտներում` ավելացնելով, որ լիբիացիները կարող են վերականգնել իրենց երկրի անվտանգությունը, կայունությունը եւ կառուցել դեմոկրատական պետություն:

Հայերեն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով