1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակված իտալական «Կոստա Կոնկորդիա» ճամփորդանավի որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 22-ին հայտնաբերված 4 դիերի մեջ է նաեւ հնգամյա իտալուհի Դայանա Առլոտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոքրիկը հոր հետ է ճամփորդել. մինչ օրս նրա հայրը անհայտ կորածների շարքում է: Աղետի հետեւանքով զոհերի թիվը 21 է, դեռ 11 մարդու ճակատագիր մնում է «օդից կախված»: