Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Գերմանիայի փոխդեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը փետրվարի 22-ինհանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԿ-ից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: