Լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը կողմերը շնորհավորել են միմյանց ընթացիկ տարի հունվարի 26–ին «Հայաստանի Հանրապետության Կա­ռա­վարության եւ Լիտվայի Հանրապետության Կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առթիվ: Նրանք փաստել են, որ այն նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացի մշակութային երկկողմ համագործակցության համար եւ անդրադարձել են ընթացիկ տարվա խնդիրներին: Նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին մասնավորապես ծանոթացրել է մեր երկրի համար կարեւորագույն` Երեւանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի եւ հայ գրատպության 500-ամյակի ծրագրերին, առաջարկել է մասնակցություն ունենալ այդ առթիվ նախատեսվող տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ` այլ երկրների շարքում հանդես գալ լիտվական տպագիր առաջին գրքերի երեւանյան ցուցադրությամբ:

Դեսպան Գեդրիուս Ապուոկասը շնորհակալություն է հայտնել նախարարին տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար, խոստացել աջակցություն ցուցաբերել եւ ապրիլի 21-ին մեկնարկող ArmBookExpo հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն: Նախարար Հասմիկ Պողոսյանը եւ դեսպան Գեդրիուս Ապուոկասը անդրադարձել են 2012 թ-ի ընթացքում իրականացվելիք այլ ծրագրերի եւս: Դեսպանը տեղեկացրել է, որ լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել խաչքարի մասին ֆիլմ նկարահանել եւ խնդրել է այդ հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը: Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ երեւանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի` «Վիլնյուս-բրաս-բենդի» եւ հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգների անցկացման վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաեւ լիտվացի անվանի դերասան Ռեգիմանտաս Ադո­մայտիսը եւ հրավիրել է ներկա գտնվելու արտիստի ստեղծագործական երեկոյին:

Հայերեն English

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ