Միջազգային

Լիբանանը եւ Իրանն ամրապնդում են տնտեսական կապերը

1 րոպեի ընթերցում

Լիբանանը եւ Իրանն ամրապնդում են տնտեսական կապերը

ԲԵՅՐՈՒԹ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել հանդիպում Լիբանանի Բեյրութ եւ Իրանի Յազդ քաղաքների առեւտրատնտեսական պալատների ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական irna.ir-ը, համատեղ կոնֆերանսին մասնակցել են Լիբանանի եւ Իրանի ավելի քան 70 գործարարներ:

Հանդիպման ընթացքում կողմերը մի քանի համաձայնագիր են կնքել առեւտրային հարաբերությունների, նավթային, քիմիական, շինարարական արդյունաբերության զարգացման վերաբերյալ:

Այս տարի իրանական Յազդ քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատը Բեյրութում անցկացնելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են տնտեսական ոլորտում իրանական ձեռքբերումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում