1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով հաղթել Է ամերիկացի Ուեյն Օդեսնիկին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեկնարկած Կլարոյի գավաթի պրոֆեսիոնալ մրցաշարի 1/16-րդ եզրափակչում եւ հաջորդ փուլում հանդիպելու Է արգենտինացի Խուան Մոնակոյի հետ :
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պրոֆեսիոնալ թենիսի մրցաշարի պաշտոնական կայքը:
Նալբանդյանն առայժմ զբաղեցնում Է 85-րդ տեղը աշխարհի լավագույն թենիսիստների վարկանշային ցուցակում: