Սյունիքում օլիմպիադան անցկացվել է տասնչորս առարկայից

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում ընթացքի մեջ են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի փետրվարի 25-ից մարտի 14-ը Կապանում` Կապանի ու Մեղրիի, եւ Գորիսում` Գորիսի եւ Սիսիանի աշակերտների համար: Օլիմպիադայի երկրորդ փուլին կմասնակցի առաջին փուլում հաջող հանդես եկած մարզի հանրակրթական դպրոցների 527 աշակերտ, որից 185-ը` Կապանից, 127-ը` Գորիսից, 135-ը` Սիսիանից եւ 80-ը` Մեղրիից: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, որ օլիմպիադայի տարածքային փուլին այս տարի մասնակցել է 2398 աշակերտ` 726-ը` Կապանից, 731-ը` Գորիսից, 691-ը` Սիսիանից, 250-ը` Մեղրիից: Նախատեսված 16 առարկաներից Սյունիքում օլիմպիադան անցկացվեց 14 առարկաներից, քանի որ աստղագիտություն առարկան չի ուսումնասիրվում դպրոցներում եւ մասնակցության հայտ չի եղել, իսկ մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է համացանցով: Ինֆորմատիկա առարկայից հաջող է հանդես եկել միայն մեկ աշակերտ, իսկ Նախնական զինվորական պատրաստություն առարկայից առավելագույն արդյունքներ ցուցաբերել են աղջիկները: Սյունիքում այս տարի ավելացել է գյուղական դպրոցներից օլիմպիադային մասնակցող աշակերտների թիվը: Ցուցաբերած արդյունքներով առավել աչքի են ընկել Գեղիի, Արծվանիկի, Օխտարի, Աճանանի եւ Շղարշիկի դպրոցականները:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA