1 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը ֆեմինիստուհիների ճնշման ներքո որոշում Է կայացրել պաշտոնական փաստաթղթերում հրաժարվելու «մադմուազել» բառի գործածությունից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ֆրանս Պրես գործակալությունը:
«Մադմուազելն» ավանդական դիմալաձեւն Է չամուսնացած կնոջը՝ անգլերեն «միս»-ի կամ գերմաներեն «ֆրոյլյայն»-ի օրինակով: Սակայն ֆեմինիստուհիները պնդում են, որ նման դիմելաձեւը վիրավորական Է եւ խտրական, քանի որ տղամարդկանց, անկախ նրանց տարիքից կամ ընտանեկան դրությունից, դիմում են սոսկ «մսյո» ձեւով:
Կառավարության շրջաբերականին համապատասխան՝ նախարարներին եւ պրեֆեկտներին հանձնարարվում Է ըստ հնարավորին վարչական որոշումներից, ծառայացուցակներից եւ հարցաթերթերից հանել «մադմուազել» բառը. դրան փոխարինելու կգա ավելի համապիտանի «մադամ» բառը: