Մշակույթ

Համերգ` նվիրված Դավիթ Հալաջյանի 50-ամյակին

1 րոպեի ընթերցում

Համերգ` նվիրված Դավիթ Հալաջյանի 50-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա փետրվարի 24-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հալաջյանը նշեց, որ համերգին կհնչի Missa de Lumine 85 րոպե տեւողությամբ մեսսան:

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ հայրենիքում հնչեն երգերը: Գուցե կատարողների համար արտասահմանում մեծ հնարավորություններ կան, բայց ինձ համար ավելի կարեւոր է հայրենի հողի հետ կապը»,-ասաց կոմպոզիտորը: Էդուարդ Թոփչյանն էլ ավելացրեց, որ նրանց համար մեծ ուրախություն է կատարել Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները. «Դրանք բավականին շատ են կատարվել, սակայն ուրախ եմ, որ այս անգամ մենք ենք կատարելու»:

Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: «Հայաստանում կան բազմաթիվ կոմպոզիտորներ, սակայն Դավիթ Հալաջյանը գտնվում է առաջատար դիրքում: Նա ունի բացառիկ որակ եւ շատ հետաքրքիր է խաղում բառերի հետ»,-նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը` հավելելով, որ մեծ հաճույքով է համագործակցում նրա հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում