ՍԴՀԿ նախկին ատենապետը կվերականգնվի, եթե պարզվի, որ փաստերը կեղծ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության գրանցման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փաստթղթերը ստուգվել են եւ թերություններ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կուսակցությունների անունների գրանցման դեպքում օրենքը չի սահմանում, որ դա ֆիրմային անվանում չէ: «Ֆիրմային անվանումը կիրառվում է առեւտրային կազմակերպությունների դեպքում: Տվյալների համաձայն` տեղի է ունեցել համագումար, որի ժամանակ ընտրվել է կուսակցության նոր ատենապետ»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ նախկին ատենապետը բերել է բողոք, եւ վարչարարության հիման վրա օրենքի շրջանակներում հարուցվել է վարչական վարույթ, որով զբաղվում է օրինականության վերահսկողության տեսչությունը: Վարույթի շրջանակներում հստակություն կմտցվի. եթե փաստաթղթերը իրական են, ապա գրանցումը ճիշտ է եղել, իսկ եթե պարզվի, որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցման մասին վարչական որոշումը կվերացվի եւ նախկին ատենապետը կվերականգնվի: «Կուսակցությունների դեպքում արգելվում է լրիվ նույնական անուններ ունեցող կուսակցությունների առկայությունը, սակայն իրարից տարբերվող, բայց որոշակի նմանություն ունեցող կուսակցությունների գոյությունը չի կարող դիտվել որեւէ բանի սահմանափակում: Գոյություն ունի «Հայաստանի հանրապետական» եւ «Հանրապետություն» կուսակցություններ, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ անվանումները շփոթեցնող են»,-նկատեց փոխնախարարը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դիմում-նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարարություն` քաղաքական ուժի համագումարից հետո տվյալների փոփոխության կեղծ լինելու մասին: Նախարարությունում վարչականվարույթ է հարուցվել: Օրենքով սահմանված ժամկետում` մեկ ամսում, հստակություն կմտցվի խնդրում:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA