1 րոպեի ընթերցում
ԴԱՄԱՍԿՈՍ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել սիրիացիներին չընդունել Սիրիայի նոր սահմանադրությունը` հայտարարելով, որ Բաշար ալ Ասադը դրանով փորձում է ծածկել մարդկության հանդեպ իրականացրած բռնությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական ara.reuters.com -ը, ընդդիմությունը նաեւ հայտարարել է, որ սահմանդրությունը չի կարող հաստատվել, եթե դա չեն ընդունում Սիրիայի բոլոր քաղաքական ուժերը, հասարարական խմբերը:
Նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով փետրվարի 26-ին Սիրիայում անցկացվելու է ազգային հանրաքվ` սահմանադրության վերաբերյալ, որի հաստատման դեպքում Սիրիայում 90 օրվա ընթացքում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: