«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորները կայանի մերձակայքում օվկիանոսի հատակը կծածկեն ցեմենտի շերտով

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի լիկվիդատորները պլանավորում են կայանի մերձակայքում ծովի հատակը ծածկել ցեմենտի 60-սանտիմետրանոց շերտով՝ Խաղաղ օվկիանոսում ճառագայթաակտիվ նյութերի տարածումը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ փետրվարի 22-ին այս մասին հաղորդել Է վթարային ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ «Տոկիո Էլեկտրիկ փաուեր»-ը (ՏԷՊԿՕ):

Ինչպես հաղորդվում Է, կցեմենտվի ընդհանուր առմամբ շուրջ 70 հազար քառակուսի մետր հատակ կայանի բոլոր վեց Էներգաբլոկների ջրառիչների մոտ: ՏԷՊԿՕ-ում նշել են, որ այս միջոցը թույլ կտա հատակին նստած ճառագայթաակտիվ մասնիկների տարածումը կասեցնել առնվազն 50 տարով: Օվկիանոսի հատակի ցեմենտման աշխատանքները կսկվեն փետրվարի վերջին եւ կտեւեն շուրջ չորս ամիս:

Անցյալ տարի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո խաղաղ օվկիանոս Է լցվել ցեզիում-137-ի 13,5 հազար տերաբեքերել իզոտոպ:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից