Արցախի Շոշ գյուղի դպրոցին միկրոավտոբուս են նվիրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը դպրոցական նոր միկրոավտոբուս է նվեր ստացելտորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից,հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ երեխաներ ավելի քան 2.5 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար: Նվիրած փոխադրամիջոցի շնորհվ նրանք ստիպված չեն լինի երկար ճանապարհ կտրել ուսումնական հաստատություն հասնելու եւ վերադառնալու համար:
Գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն դպրոցական նոր համազգեստով: