Պետական գրանցման ռեգիստրում կավելանան սպասարկման կենտրոնների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՐՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում կատարվում են տարածքների մեծացում` հերթերի առաջացման եւ սպասարկող անձնակազմի քանակի անբավարարության պատճառով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ 2011 թ-ի ընթացքում ներակայացվել են բոլոր փոփոխությունները` մեկ պատուհանի` էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումը, մեկ պատուհանի սկզբունքով տեղում սպասարկումը, նոր կենտրոնի բացումը Երեւանում: «12 սպասարկման գրասենյակների թիվը կավելանա` հասնելով 15-ի, որը կբերի հերթերի զգալի նվազեցման: Աշխատանքներ են տարվում գրանցման ժամկետները կրճատելու համար»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ կառավարությունում փետրվարի 23-ին կքննարկվի իրավաբանական անձանց գրանցման մասին` ամբողջությամբ նոր խմբագրությամբ օրենքի տեքսը, որը, հավանաբար, կքննարկվի նաեւ ԱԺ-ում: Աշխատանք է տարվում անձնակազմի հետ: Եթե անցյալ տարի համակարգի ներդրման հետ կապված կային բավականին տեխնիկական խնդիրներ, որոշակի բարդություններ աշխատողների հետ, հիմա զուգահեռաբար մշակվել են պարապմունքներ, որոնք կբարձրացնեն սպասարկման որակը:

Կներդրվի նաեւ էլեկտրոնային ստորագրությունները, որոնց առկայության դեպքում որեւէ գործարք սկսելու համար բարդ եւ երկար գործընթացների կարիք չի լինի: Արդարադատության փոխնախարարի խոսքով` կան որոշակի խնդիրներ, սակայն դրանք լուծելի են, որոնց կնպաստեն պատուհանների ավելացումը:

Հայերեն English

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով