Տարածաշրջանային

Ադրբեջանի ընդդիմությունը նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել «Եվրատեսիլ»-ի եզրափակման օրը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ընդդիմությունը նախատեսում է  բողոքի ակցիա անցկացնել «Եվրատեսիլ»-ի եզրափակման օրը

ԲԱՔՈՒ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն առաջարկել է մրցույթի եզրափակման օրը Բաքվում ընդդիմության «Մեծ ցասումի օր» հայտարարել եւ բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «tia.az» կայքը` նշելով, որ Ադրբեջանի ընդդիմությունը գրոհի նոր մարտավարություն է մշակել:

Մուսավաթական գործիչը բոլոր ընդդիմադիրներին առաջարկում է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակման օրը զբոսանքի դուրս գալ Բաքվի ծովափնյա այգի, որը գտնվում է մրցույթի անցկացման դահլիճի մերձակայքում:

«Այդ օրը անտեղ մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ են լինելու: Իշխանությունը ցանկանա էլ, չի կարող խանգարել զբոսանքը: Ոստիկանությունը մեզ վրա հարձակվել չի կարող, քանի որ ստիպված կլինի մեզ հետ միասին մահակներով ծեծի ենթարկել նաեւ աշխարհի ազատ երկրներից եկած զբոսաշրջիկներին», -ասում է Յագուբլուն` նշելով, որ եթե իշխանությունը չի ցանկանում հայտնվել ամոթալի վիճակում, շտապ կերպով պետք է ազատ արձակի խղճի եւ քաղաքական դատապարտյալներին:

««Մուսավաթ»-ի փոխնախագահը կարծում է, որ այդ օրը աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Բաքվի ծովափնյա բուլվարի վրա, ինչի պատճառով իշխանության դաժանության հնարավորությունները նվազելու են: Ադրբեջանի ընդդիմությունը գտնում է, որ այդ օրը պետք է լինի «որոշիչ պայքարի օր»«, -հայտնում է ադրբեջանական կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում