Սիրիայում դրությունը սրվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում նոր զոհեր կան: Համաձայն ընդդիմադիր աղբյուրների տվյալների` Հոմս քաղաքում եւ Իդլիբի բնակեցված շրջաններում փետրվարի 22-ին գրեթե հարյուր մարդ է զոհվել, ովքեր ենթարկվել են հարձակման կառավարական զորքերի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը: Դամասկոսի իշխանությունները պնդում են, որ զինյալների դեմ են իրականացնում գործընթացները եւ կատարվածի պատասխանատվությունը նրանց վերագրում: «Եթե մենք չենք կարողանում ստիպել Բաշար Ասադին զիջել դիվանագիտական ճնշումներին, հնարավոր է, որ մենք ստիպված վերանայենք լրացուցիչ միջոցառումների իրականացումը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք«Սիրիայի ընկերներ» կոչվողհանդիպումից սպասվում են կոնկրետ որոշումներ: Կարմիր խաչը հույս ունի հասնել զինադադարի հայտարարությանը` վիրավորներին օգնություն եւ մարդասիրական աջակցություն ցույց տալու համար:

Ռուսաստանը հրաժարվել է թունիսյան հանդիպումից, քանի որ այնտեղ հրավիրվել են միայն ընդդիմության ներկայացուցիչները: Ռուսաստանը կարծում է, որ «միջազգային հանրությունը պետք է հանդես գա ընկերոջ դերում ամբողջ սիրիական ժողովրդի համար, այլ ոչ թե միայն դրա մեկ մասի»: ՌԴ արտգործնախարարն առաջարկում է հասնել Սիրիայում բռնությունների երկկողմանի դադարեցման, կառավարությանը եւ ընդդիմությանը նստեցնել բանակցությւոնների սեղանի շուրջ, իսկ հետո զբաղվել կարիքավորներին մարդասիրական օգնություն ցույց տալով:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA