Մեխատրոնիկան` նոր մասնագիտություն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխատրոնիկան` ինֆորմատիկա եւ էլեկտրոնիկա մասնագիտությունների սինթեզ է, որը որպես նոր մասնագիտություն դասավանդվում է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: Առարկայի ներմուծումը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակներում է իրականացվում:

«Հանդիսանալով երկու մասնագիտությունների սինթեզ` այն ամիջականորեն կապ ունի արտադրական գործընթացների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Նրա խոսքով` ներկա դրությամբ մասնագիտությունը վերոնշյալ քոլեջում փորձնական է ներմուծվել: Ներմուծման նպատակն է բացահայտելու Հայաստանում մասնագիտության հնարավոր զարգացումը, հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մոտ նոր մասնագիտության նկատմամբ:

Ներկա պահին Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մեխատրոնիկա մասնագիտությամբ կրթություն է ուսանում 20 ուսանող առաջին կուրսում: Բրիտանական փորձի փոխանակման արդյունքում ներդրված առարկան համագործակցության արդյունք է:

«Ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրրառման համար»,- նշել է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը: Մեխատրոնիկան գիտության եւ տեխնիկայի ոլորտ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգիչների կառավարման մեքենաներ եւ համակարգեր:

Ճապոնական Yaskawa Electric ընկերության ավագ ինժեներ Տեցուրիո Մորիան 1969 թ-ին առաջին անգամ ներմուծել է «մեխանիկա» տերմինը: Սկզբնական շրջանում տերմինը օգտագործվում էր որպես ապրանքանշան:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA