Հասարակական

«Կենգուրու» միջազգային խաղ-մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

1 րոպեի ընթերցում

«Կենգուրու» միջազգային խաղ-մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն այս տարի կանցկացվի մարտի 15-ին` Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մրցույթի ղեկավար Շողիկ Մկրտչյանը, մրցույթինմասնակցում է 36 հազարից ավելի` 3-րդից 12-րդ դասարանիաշակերտ: «Չնայած դպրոցներում երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն մասնակիցների ցուցանիշը գոհացուցիչ է»,- նշեց նա:

Մկրտչյանի խոսքով` ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն ու ռուսերեն: Մրցույթի օրը երեխան կկարողանա ընտրել խնդիրները կարդալու եւ հասկանալու իրեն հարմար լեզուն: Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ, իսկ 12 տարեկանից բարձր եւ օտար լեզվի իմացությամբ երեխաները հնարավորություն կունենան մեկնել ամառային ճամբարի որեւէ Եվրոպական երկիր:

«Կենգուրու»-ն տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Այն Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ, որի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում