Սպորտ

Գեւորգ Հարությունյանը 12-րդ տեղում Է

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Հարությունյանը 12-րդ տեղում Է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստ Գեւորգ Հարությունյանը, վաստակելով 6 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել Է 12-րդ տեղը Գերմանիայի Փֆալց քաղաքում ավարտված շախմատի ավանդական միջազգային բաց մրցաշարում:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը:

7 միավորով 1-5-րդ տեղերը կիսել են 5 շախմատիստներ, լրացուցիչ չափանիշներով մրցաշարի հաղթող Է դարձել ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Սումեցը, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են գերմանացիներ Օսվալդ Շնիթցերը եւ Անդրեաս Հայմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում