Հարցումները փաստել են, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարկանիշերը մոտ են իրար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններնայսօրվա քաղաքական համակարգի սյուներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ի ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:Նրա խոսքով` եթե այս երկու կուսակցությունները դառնան հակառակորդներ, ապա ընտրությունները կանցնեն առանց խախտումների: «Եթե երկու խոշոր խաղացոցներ դառնում են ախոյաններ, դա լավ արդյունքի է բերում»,-ընդգծեց նա:

Կենտրոնի կատարած հարցումների համաձայն` ընտրության գնացողների 40 տոկոսը հստակ գիտի, թե ում է ձայնը տալու: «Մենք կատարում ենք 5-6 չափումներ` իրական պատկերը հասկանալու համար:Հարցումը, որն անցկացվել է 2012 թվականի հունվարին ՀՀ մարզերի 1650 չափահասների շրջանում, ցույց է տվել, որ հարցվածների միայն 40 տոկոսն է վստահ, որ առաջիկա ընտրությունները կանցկացվեն լուրջ խախտումներով: Հարցվածների 36.6 տոկոսըկարծում է, որ կլինեն թեթեւ խախտումներ, 17 տոկոսն էլ կարծում է, որ ընտրությունները կանցկացվեն համեմատաբար արդար»,- ասաց Ադիբեկյանը:

Հայաստանի բոլոր մարզերում 1600-ից ավելի ընտրողների շրջանում կատարված հարցումների արդյունքում ԲՀԿ-ն 3-4 տոկոսով զիջում է ՀՀԿ-ին: Հարցման արդյունքների համաձայն` խորհրդարան կմտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները:«Գալիք ընտրությունների ելքը որոշվելու է ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության արդյունքում»,-ասաց Ադիբեկյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան