Իրավունք

Հայաստանում արբիտրաժի ոչ շատ տարածված լինելն առաջին ատյանի դատարանների հանդեպ վստահության պակասից է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում է «Արբիտրաժի զարգացման խթանումը Հայաստանում» ծրագիրը: Վերջինիս նպատակը ողջ աշխարհում ընդունված արբիտրաժային պրակտիկան Հայաստանում կիրառելն է եւ Արբիտրաժի ինստիտուտի ձեւավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմայի շուրջ կազմակերպված համաժողովի ժամանակ պրոֆեսոր Ֆոտիս Կարայանոպոլիսն ընդգծեց, որ Հայաստանում արբիտրաժի ոչ շատ տարածված լինելը առաջին ատյանի դատարանների հանդեպ վստահության պակասից է: «Գործարարներն ավելի շատ նախընտրում են դիմել փաստաբանների, քան դատարաններ` մասնագիտացված դատավորների պակասի պատճառով»,- ասաց պրոֆեսորը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Արբիտրաժի ինստիտուտի ձեւավորումն ու կայացումը կլուծի այդ խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում