Իրավունք

Ազատության պողոտայում ծառեր են հատվել

1 րոպեի ընթերցում

Ազատության պողոտայում ծառեր են հատվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՈստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 և 12/2 շենքերի հարակից տարածքում հայտնաբերել են 11 ծառաբուն: Ինչպես «Արմենպրես»-ին տղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 1973 թ. ծնված Արտակ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նշված տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ` աճուրդային վաճառքով, սեփականության իրավունքով հատկացվել է իրեն` երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու համար:

Առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 2011 թ. նոյեմբերի 11-ին, տրվել է սեփականության վկայական, և տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 11 ծառերը հատվել են իր նախաձեռնությամբ:Նշանակվել է փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում