Միջազգային

Ուկրաինայի Գերագույն ռադան խաղամոլներին հավասարեցրել Է ալկոհոլիկներին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Գերագույն ռադան խաղամոլներին հավասարեցրել Է ալկոհոլիկներին

ԿԻԵՎ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան սահմանափակել Է այն քաղաքացիների գործունակությունը, որոնք չարաշահում են մոլախաղերը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈւՆԻԱՆ-ը, Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան ուղղումներ կատարելու օգտին քվեարկել Է նիստերի դահլիճում գրանցված 413 պատգամավորներից 340-ը:

«Մոլախաղերի չարաշահում» են համարվում այն դեպքերը, երբ մարդը դրանց վրա ծախսում Է իր վաստակած գումարի մեծ մասը կամ վաճառում Է իր ունեցվածքը, ինչի հետեւանքով նա եւ իր մերձավորները հայտնվում են դժվարին ֆինանսական կացության մեջ:

Օրինագիծը խորհրդարան Է մտցրել Յուլյա Տիմոշենկոյի դաշինքից պատգամավոր Յուրի Օդարչենկոն: Ընդունված ուղղումների համաձայն՝ կսահմանափակվի իրենց ունեցվածքը ինքնուրույն տնօրինելու խաղամոլների իրավունքը: Նման կախվածություն ունեցող մարդիկ կունենան նաեւ խնամակալներ, որոնք կհետեւեն նրանց ծախսերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում