Քաղաքականություն

Սահմանային կառավարման հարցում Հայաստանը եւ ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Սահմանային կառավարման հարցում Հայաստանը եւ ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական սահմանի կառավարման գործում Հայաստանը առաջնային դիրքեր է գրավում` նորարարական փորձի ներդրման իմաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի եւ Եվրոպական միության անդամ երկրների արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալության միջեւ կնքվեց աշխատանքային համաձայնագիր: «Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի փոխանակում ԵՄ Կանաչ գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածների գործունեություն, համատեղ օպերացիաների իրականացում, տեխնիկական վերազինում»,-ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ քննարկվել է նաեւ Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորման մեջ կպահի պետական սահմանին առնչվող բոլոր պետական մարմինները:

ԵՄ անդամ երկրների արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալության գործադիր տնօրեն Իլկա Լայտինեն ավելացրեց, որ համաձայնագրի ստորագրումը շատ արագ էր եւ արդյունավետ: «Այս համաձայնագրի ստորագրմանը կհետեւի գործողությունների ծրագրի մշակում` տեղեկատվության, փորձի փոխանակում, վերապատրաստումներ, համատեղ վերլուծություններ»,-ասաց Լայտինեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում