1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վրա փետրվարի 22-ին տեղի է ունեցել հարձակում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը: Դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ դեսպանատունը հայտնվել է շրջափակման մեջ, եւ բոլոր շրջագայությունները դադարեցվել են մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցի հետեւանքով, որը կապված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր բազայում «Ղուրան»-ն այրելու հետ: «Դեսպանատունը շրջափակման մեջ է: Խնդրում ենք, որ բոլորդ ապահով լինեք այդտեղ»,-նշել է դեսպանատան մի պաշտոնյա Twitter-ի իր էջում: Ոստիկանությունը կրակ է արձակել, քանի որ հազարավոր ցուցարարներ կրկին հավաքվել են բողոքի ցույցի ընդհարումներից մեկ օր հետո, երբ փետրվարի 21-ին վառեցին մահմեդականների սուրբ գրքի օրինակները: