Կազմակերպության չորանոցը գույքով այրվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կույբիշև փողոցի թիվ 320 տան տանիքում: Այս մասին տեղեկություն է ստացվել փետրվարի 21-ին` ժամը 13.47-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է տեղի ուժերով:Այրվել է Գ.Սարգսյանին պատկանող տան տանիքի ծխնելույզի շրջակա հատվածը:

Նույն օրը` ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 2 հասցեում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին, մարվել` 16.37-ին:

Այրվել է Gate World ՍՊԸ-ին պատկանող չորանոցը` գույքով:

Նույն օրը` ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 20 տանը:Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:Մ.Ավետիսյանին պատկանող տան խոհանոցում այրվել է վարագույր:

Փետրվարի 22-ին` ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոբուս:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատարը:Այրվում է Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 պետհամարանիշի ավտոբուսի սրահը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA