Ավտովթարից տուժել են վարորդներն ու անցորդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 21-ին ժամը 04.30-ինՇինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել է բենզալցակայանի պատին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը`ժամը 17.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 22-ին` ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 117 կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճամփեզրյա դաշտը:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախօրեին` ժամը 15.00-ին, «Դեու-Մատիզ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 62/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA